Գյումրի քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզումից կա տուժած, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:17-ին։
ՆԳՆ-ն պարզել է, որ բնակարանի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի հատակի փլուզում և Ֆ. Հ.-ն (ծնված 1988 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և ապամոնտաժել պատշգամբը, հայտնել է գերատեսչությունը։