Դեկտեմբերի 16-ին Երևանի Վիլնյուսի փողոցում՝ ժամը 01:55-ի սահմաններում, հրկիզել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, 27-ամյա Մարիամ Վ.-ի Nissan Juke ավտոմեքենան, գրել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ նա աշխատում է ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ։
«Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ այն հրկիզել են, ինչը վկայող տեսագրություն կա։ Հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս»,- հավելել է կայքը։
Դեպքի փաստով, կայքի տեղեկություններով, նախաձեռնվել է քրեական վարույթ: