Հայաստանի Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զգացել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած երկրաշարժը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 03:01-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառ քաղաքից 30 կմ հարավ տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ։
Երկրաշարժն զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Երևանում Mazda-ն հետիոտնի համար նախատեսված անցման վայրում մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին
20-ամյա Գառնիկ Խ-ի վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Երևանում՝ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի հետիտնի համար նախատեսված անցման վայրում,...