Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ահազանգը գրանցվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23։00-ին
Ըստ գերատեսչության՝ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող երկհարկանի քարե շինության (մոտ 100 քմ) երկրորդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։40-ին, մարվել՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 01։02-ին։ Այրվել են շինության տանիքը և երկրորդ հարկը՝ գույքով։