Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 2 զոհ և տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունն ավտովթարի մասին ահազանգն ստացել է ժամը 14:40-ին։ Հայտնել էին, որ ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ։
Նշվում է, որ VAZ (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները բախումից հետո դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ։
VAZ-ի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ Mercedes- Benz-ի ուղևոր Ց․ Հ․-ն (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։