Կոտայքի մարզի Զովունի գյուղում անչափահասը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է Shamshyan.com-ը
Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։ Volkswagen-ը հետիոտներին վրաերթի ենթարկելուց հետո բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit-ին, վերջինն էլ՝ կայանված Opel-ին։ Նշվում է, որ Volkswagen-ի ղեկին Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն էր:
Վրաերթի ենթարկվածներն ու «Volkswagen»-ի վարորդը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վրաերթ-վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը, հայտնել է կայքը։