Դեկտեմբերի 30-ին Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 12:00-ին, գրանցվել է բարդության 1 ԲԻՍ կանչ։ Ծառայությունից տեղեկացրել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին, մարվել՝ 13։26-ին։