Հավայան կղզիներում հրավառության հետևանքով տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել, հայտնում է Hawaii News Now-ը՝ հղում անելով Հոնոլուլուի շտապ օգնության բժշկական ծառայությանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Օահու նահանգի Սոլթ Լեյք շրջանում գտնվող տանը հրավառության հետ կապված պայթյունի հետևանքով։
Իշխանությունները կոչ են արել բնակչությանը խուսափել տվյալ տարածք մուտք գործելուց։