Հունվարի 3-ին՝ ժամը 12։43-ին, Տավուշի Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է տուժել, հայտնել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Խոսնակը տեղեկացրել է, տուժածներին տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն, որից հետո նրանց տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Սարգսյանը հավելել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։
ՆԳՆ-ից ավելի վաղ նշել էին, որ, նախնական տվյալներով, պահեստում այրվում է պիրատեխնիկա։