Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը ժամը 15:32-ին մեկուսացվել է, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ։
ՆԳՆ լրատվական ծառայույունից հավելել են, որ ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։ Նշվում է, որ տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են, և հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։
Հրդեհը բռնկվել էր հունվարի 5-ի՝ ժամը 8։00-ի սահմաններում։ Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էր 124 հրշեջ-փրկարար։ ՆԳՆ նախնական տվյալներով՝ այրվում էր խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։