Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի երկհարկանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգը ծառայությունը ստացել է հունվարի 6-ին՝ ժամը 06:21-ին։ Դեպքի վայր ժամանած հրշեջները 2-րդ հարկում հայտնաբերվել են 1951 թվականին ծնված Ա․ Բ․-ի և 1981 թվականին ծնված Լ․ Հ․-ի դիերը, հայտնել է ՓԾ-ն։
գերատեսչության տվյալնեերով՝ ժամը 06:55-ին հրդեհը մեկուսացվել է, իսկ 07:50-ին՝ մարվել։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ):