Հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին՝ Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում վթարի է ենթարկվել Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel մակնիշի ավտոմեքենան, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 13 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» և «Ապարան» բժշկական կենտրոններ:
ՆԳՆ նախնական տվյալներով՝ GAZel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։
Կայքը նշել է, որ վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: