Վրաստանի Նակրա գետում հայտնաբերել են առևանգված ռուս տուրիստի մարմինը, հայտնում է Sputnik Грузия-ն` հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Հունվարի 5-ին Վրաստանի Սամեգրելո-Սվանեթի շրջանի Նակրա գյուղում անհայտ անձինք հարձակվել էին Ռուսաստանից ժամանած ամուսնական զույգի վրա։ Հարձակվողները փակել էին ճանապարհը, զենքով սպառնալով տարել տղամարդուն։
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ ոստիկանությունը ձերբակալել է երկու անձանց՝ զինված կողոպուտի, ծանրացուցիչ հանգամանքներով սպանության փորձի, ինչպես նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։