Նորածնի՝ մահացած ծնվելուց հետո 25-ամյա կինը փորձել է «Հաղթանակ» կամրջից ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին: ՆԳՆ-ն դեպքի վերաբերյալ ահազանգն ստացել է ժամը 12:30-ի սահմաններում։
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի:
«Ի վերջո՝ փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվել է համոզել կնոջը, որին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում»,- գրում է կայքը։
Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի
Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, ևս 188-ը վիրավորվել են, հայտնում է Xinhua News գործակալությունը։ Նշվում...