Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, ևս 188-ը վիրավորվել են, հայտնում է Xinhua News գործակալությունը։
Նշվում է բազմաթիվ բնակելի շենքերի և ենթակառուցվածքների ավերման մասին։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։
Երկրաշարժը Չինաստանի ժամանակով տեղի էր ունեցել 09:05-ին (Երևանի ժամանակով 05:05-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Տինգրի կոմսությունում՝ 10 կմ խորության վրա։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 90 զոհի մասին։