Հնդկաստանի Կերալայի մարզի Մալապուրամ շրջանի մզկիթներից մեկում անցկացվող ամենամյա փառատոնի ժամանակ կատաղած փիղը վնասել է 17 մարդու, որոնցից մեկի վիճակը ծանր է, հայտնում է The Indian Express-ը։
Կատաղած փիղը ագրեսիվ կերպով բարձրացրել է տղամարդուն, օդում ճոճել և նետել։ Ըստ հաղորդագրության՝ տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է և գտնվում է հիվանդանոցում: