ԱՄՆ Լոս Անջելեսի տարածքում մի քանի զանգվածային հրդեհների հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ, այրվել է ավելի քան 1000 շինություն, հայտնում է The Associated Press-ը։
Ըստ գործակալության՝ երեք խոշոր հրդեհներ են բռնկվել Խաղաղ օվկիանոսի ափից մինչև Փասադենա ընկած տարածքում։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին խանգարել են ուժեղ քամիները, որոնց պատճառով ջրատար ինքնաթիռները երկար ժամանակ չէին կարողանում օդ բարձրանալ։
Հրդեհները սպառնում են առնվազն 28,000 կառույցի, մոտ 70,000 մարդու հրամայվել է տարհանել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հրդեհը տարածվել է Սանտա Մոնիկա և Մալիբու ափամերձ բնակավայրերում։