Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյան հայտնել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ և պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատել է, որ ոստիկանությունում նման բովանդակությամբ ահազանգ ստացվել է:
Նա տեղեկացրել է՝ այս պահին ոստիկանությունում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում: Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: