ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։
Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռևս մեկ տարի առաջ։ Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։
Իսկ 2019-ին դեկտեմբերին նա արտահանձնվեց Հայաստանին։