Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել: Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Աբրահամյանի փոխանցմամբ՝ դատարանը բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը՝ կապված բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկի հետ, ըստ որի Մինասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի հարստանալը», 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը» և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը»: