Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սասուն Խաչատրյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից և նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը։
Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: