Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
«ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին և տեղեկացրել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը։ Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։ Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով»,- ասված է հաղորդագրության մեջ։