Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին Facebook-ում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Փարամազյանին ազատ արձակել 70 մլն դրամ գրավի դիմաց (մոտ 145 հազար դոլար):).
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր հուլիսին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասով (խարդախություն), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառելը, ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելը):