Գլխավոր դատախազության շենքի մոտ ի պաշտպանություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Բողոքի ակցիան իրականացրել են ԱԺ «Հայաստան» խմբացության պատամավորը, մի շարք իրավապաշտպաններ և այլք:
«Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց, բայց մեկ տարի հետո տեսանք հերթական իրավական աբսուրդը:
Այս իշխանությունների համար իրավական պրոցեսը կարեւոր չէ, Սահմանադրությունը կարեւոր չէ, իրենց մոտ մի բան է լավ ստացվում՝ մարդկանց կալանավորելը եւ իրենք կալանավորում են բոլորին անխտիր»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբացության պատամավոր Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով:
Աշոտ Մինասյանն այժմ մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։
Հավելեք, որ մեղադրանքը վերաբերվում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին: