ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքը կրկին երկարաձգվեց։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Սա իր կալանքի երկրորդ երկարաձգումն է։ Արդեն 4 ամիս է՝ պարոն Հովսեփյանը կալանքի տակ է, այս անգամ ևս երկու ամսով երկարաձգվեց կալանքը»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը երկարացման որոշումը բողոքարկել է։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ժամանակահատվածներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։