ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի դեմ բերված պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի բողոքը։
Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։