Պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Դավիթ Արղամանյանին՝ կապված դատավոր Բորիս Բախշիյանի գործը նրան մակագրելու խնդրի հետ:
Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատավորները գործերին պետք է մակագրվեն պատահականության սկզբունքով, սակայն ակնհայտ է, որ այս գործը հատուկ մակագրվել է Արղամանյանին։
«Մենք ավելի վաղ գիտեինք, որ եթե այս գործը մակագրվի Արղամանյանին, նա կբավարարեր Բախշիյանի հանդեպ կալանքի միջնորդությունը։ Այս գործը ամբողջությամբ բացառիկ է, այսինքն` դատարանը չի կարող ներկայացված փաստերի և իր համոզմունքների հիման վրա որոշում կայացնել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Բախշիանի որոշումից դժգոհ մարդ չկա բացի պետական շահագրգիռ մարմիններից», – ասաց պաշտպանը։
Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Մոտ երեք ժամ տևած դատական նիստն ավարտվեց, դատավոր Դավիթ Արղամանյանը հեռացավ քննարկելու իրեն հայտնած ինքնաբացարկը, ինչի մասին որոշումը կհրապարակվի վաղը 10:00-ին։
«Գործընթացները, որոնք իմ նկատմամբ այժմ իրականացվում են, բացառապես ուղիղ միջամտություն են իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»,- նիստից առաջ հայտարարել է Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը։ Շնորհակալություն հայտնելով թե լրագրողներին, թե գործընկերներին իր գործով լայն լուսաբանում է և լուրջ արձագանքներ ստանալու համար՝ նա նշեց նաև.