Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի:
Այս մասին Facebook-ի էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին», – գրել է փաստաբանը:
Նշենք, որ Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր նախորդ տարվա հուլիսին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասով (խարդախություն), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառելը, ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելը):