«Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն։ Մտքերի փոխանակման ժամանակ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացրեց նախագիծը։
«Նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ այլևս ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը կամ, առավել ևս, նշվածը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք»,- հավելեց նա՝ նշելով, որ նախագիծը թույլ կտա նաև հետախուզում հայտարարել բոլոր նման արտահայտություններ թույլ տվողների նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։