Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և 1,2 մլն ռուբլի տուգանք՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Նման դատավճիռ է կայացրել դատավոր Մարգարիտա Կոտովան։ Վերջինս Նավալնուն մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ արդարադատության հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին և առանձնապես խոշոր խարդախության չորս դրվագով։