Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման գործով պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:
«Արդարադատություն չտեսանք նաև այս ատյանում: Դատավորը շարունակում է պատժվել օրիական և անաչառ աշխատելու համար:
Այս գործով Բախշիյանին կալանքի տակ պահելու համար մեր իրավապահ մարմինները և դատական որոշ կառույցներ պատրաստ են ցանկացամ ապօրինության»,- գրել է Սարդարյանը: