Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց արդարացնել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, սակայն Գորիս համայնքը չղեկավարելու պայմանով։
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը դաշինքի օգտին առավելագույն ձայներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն․ երկու և ավելի ընտրողի կաշառք է տվել:
Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: