Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 1 ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
Պաշտպանը որպես խափանման միջոց կալանքի փոփոխության նոր ի հայտ եկած հանգամանք նշեց զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի կողմից ենթադրյալ հանցագործության պատճառված վնասի վերականգնումը։
Ըստ Հովհաննսիյանի՝ որպես հիմք ներկայացվել նաև գործի քննության անհարկի ձգձգումները՝ որպես օրինակ բերելով, որ հաջորդ նիստը մայիսի 2-ին է նշանակված։ «Դատարանի ծանրաբեռնվածության կամ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դատական նիստերը կա՛մ չեն կայանում, կա՛մ կայանում են տևական ժամանակ հետո, իսկ անձինք այդ ընթացքում գտնվում են անազատության մեջ»,-նշեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է «անորակ զինամթերքի» գործով: Հիշեցնենք, որ այս գործով անցնում են նաև եգլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը: