Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին Armenia Today-ին փոխանցեց նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ մանրամասներ չհայտնելով։
Նշենք, որ ՀՀ Ազգային հերոսի կոչում ստացած արտակարգ իրավիճակների նախկին նախարարը երկու ամսով կալանավորվել էր։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով․ նա մի քանի դրվագով կաշառքի գործով է անցնում։
Հավելենք նաև, որ ապրիլի 1-ին նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից։