Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։ Նիկոլ Փաշինյանն արդարացվեց։
Ըստ դատավճռի՝ «Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով առաջին ատյանի 2010 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանվում են»։ Նիկոլ Փաշինյանը ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով ճանաչել է անմեղ և արդարացնել։
Հիշեցնենք, որ 2008 թվականից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ Պատճառը զանգվածային անկարգություններ կազմակերպելն էր։ Մեկ տարի անազատության մեջ անցկացնելուց հետո նա համաներմամբ ազատ էր արձակվել։
Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խնդրելով հաշվի առնել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը, համաձայն որի՝ 2008-ի մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները: