ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին՝ վարչապետին վիրավորելու փաստի առթիվ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
«Հարուցված քրեական գործը շինծու է, ընդամենը նպատակաուղղված է Հակոբյանի քաղաքական գործունեության դեմ։ Մեղադրանքի էությունն ընդհանրապես պարզ չէ»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ ըստ գործի՝ Հակոբյանը վարչապետի մասին հայտարարել էր՝ «գործ ունենք պրոֆեսիոնալ սրիկայի հետ, իրենից ի՞նչ եք սպասում», հնչեցրել էր այլ վիրավորանքներ։