Ոստիկանության կողմից բողոքի ակցիայի մասնակից դաշնակցական երիտասարդներից 3-ը ձերբակալվել են։
Ունենք մեկ քրեական գործով ձերբակալված 3 անձ՝ խուլիգանության հոդվածով։ Այս մասին Քննչական կոմիտեի Արաբակիր վարչական շրջանի բաժանմունքի մոտ հայտնեց փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Այդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն տուգանքի ձևով կամ կալանքի ձևով մինչև մեկ ամիս ժամկետով։ Այս հոդվածն ազատազրկման սանկցիա չունի, այսինքն՝ «ոչ կալանավորական հոդված է»,-նշեց փաստաբանը։
«Ըստ էության մարդիկ ճանապարհ են փակել, ինչի համար խուլիգանության հոդվածով գործ է հարուցվել։ Չեմ ուզում 2018 թիվը հիշացնեմ, կարծում են բոլորը հիշում են ճանապարհ փակելը։ Ընդ որում 2 անձի ձերբակալել են, որից մեկն առհասարակ կապ չի ունեցել խաղաղ անհնազանդության ակցիայի հետ։ Այդ անձը եղել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնի հերթափոխի աշխատակից։ Ունենք ավելի զավեշտալի խնդիր։ Անձին զանգել, կանչել են Արաբկիրի ՔԿ բաժին ու ձերբակալել են՝ անուն էլ դրել են ինքնակամ փախուստ։ Անձը ինքնակամ ներկաայացել է՝ փախուստի հոդվածով ձերբակալել են»,-նշել է Գալստյանը։