Մենք այսօր առավոտյան մամուլի հաղորդագրություն տարածեցինք, թե ինչ իրավական ընթացակարգ է ապահովվել։ Այս մասին զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԴ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ միջնորդությունը, որտեղ ծնողները պահանջում էին իրենց զոհված զավակներին ճանաչել տուժող, իսկ իրենց՝ իրավահաջորդներ, ըստ էության, բավարարված է։ Նա պարզաբանեց, որ հետագայում ըստ ընթացակարգի քննիչը համապատասխան որոշում կկայացնի, որից հետո իրենց իրավունքից բխող իրավունքները նրանք կկարողանան լիարժեքորեն իրացնել։
Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ հաջորդ միջնորդությունը, որը ներկայացրել էր Արա Զոհրաբյանը և պահանջում էր Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ գործում ներգրավել, ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե։
Մանրամասները՝ տեսանյութում։