Մտահոգ անձանց տեղեկացնում եմ, որ երեկ լրացավ դատավոր Բորիս Բաշխիյանի կալանքի ժամկետը երկարացնելու հերթական միջնորդություն ներկայացնելու դատավարական վերջնաժամկետը և այդպիսին չներկայացվեց: Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Այլ կերպ ասած, եթե նոր ապօրինություններ չկատարվել Բախշիյանի նկատմամբ, ապա վերջինս առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ: Նշեմ նաև, որ վերջինիս նկատմամբ կալանքի նախորդ երկարացման որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և ուրբաթ օրը ժամը 16:30 տեղի է ունենալու համապատասխան նիստը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ»,-հայտնել է նա։