Հայաստանում ներքին մեկ սպառանալիք կա՝ Նիկոլ Փաշինյանն է և իր կապիտուլյանտների խունտան։ Այս մասին ի պատասխան Armenia Today-ի դիտարկմանը՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկմանը, թե իշխանական թևից ասում են, որ ընդդիմության խառնակչությունները անվտանգային խնդիրների են հանգեցնելու ու հարցին՝ մտավախություն չունի՞, որ ներքաղաքական լարվածությունը կարող է արտահայտվել սահմանին , պատասխանեց․ «Հայաստանի ներքին միակ սպառնալիքը Փաշինյանն է ու իր կապիտուլյանտների խունտան։ Ընդդիմությունը միտի՞նգ էր անում, որ 41 քառակուսի կիլոմետրը տվեց, ընդդիմությո՞ւնն է մեղավոր, որ Շուշին ու Հադրութը տվեց թուրքին, ընդդիմությո՞ւնն էր մեղավոր, որ Ադրբեջանը 5 կետեր է ներկայացնում։ Այս մարդիկ կետ առ կետ ամեն ինչ տալիս են»։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում։