«Ես ինչպես երեք ամիս առաջ, այսօր էլ այն կարծիքին եմ, որ սա միջամտություն էր դատավորի՝ իմ գործունեությանը, ընդ որում, բիրտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է դատավոր Բորիս Բախշիյանը։
«Այն, ինչ ասել եմ երեք ամիս, և այն, ինչ իմ պաշտպանները ներկայացրել են, ոչինչ չի փոխվել։ Ես այսօր էլ պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը արդարացի է և հիմնավոր»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նրա լիազորություններ դադարեցվեցին, ու Բորիս Բախշիյանը կալանավորվեց փետրվարի 7-ին։