Խուզարկում են ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանը։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որն այս պահին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տան մոտ է։
«Այն, ինչ կատարվում է Սուրեն Մանուկյանենց բնակարանում, խուզարկություն է։ Այժմ փաստաբանները ներսում են։ Սա արհեստական գործի շրջանակներում է, որով փորձ է արվում հետապնդում իրականացնել ՀՅԴ-ի նկատմամբ։ Փորձ են անում «Դիմադրություն» շարժման շրջանակում բոլոր ակտիվ անձանց հանդեպ հետապնդումներ իրականացնել։ Այս մարդիկ չեն գիտակցում, որ գործ ունեն մի քաղաքական ուժի հետ, որը ստեղծվել է 132 տարի առաջ ու հռչակել հայ մարդու ազատագրումն ամեն ինչից․ առաջին հերթին՝ արտաքին թշնամուց և հայ ժողովրդի նկատմամբ ոտնձգություն ձեռնարկած ցանկացած մեկից։ Դավաճանի իշխանությունը չի կարող մեզ խեղճացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։