Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ մեքենայի վարորդն ազատության մեջ է։
Դատարանը մերժել է Արամ Նավասարդյանին կալանավորելու տուժող կողմի միջնորդությունը։
Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը՝ մանրամասնելով, որ ՃՈ ոստիկանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Հավելենք նաև, որ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։