Ցավոք, ոստիկանության գործողություններում, երբեմն տեսնում ենք անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերով իրականացվում են ծառայողական քննություններ։
«Քաղաքացիների կողմից ևս ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում։ Այդ դեպքերով 13 նյութ ունենք։ Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կողմից անհամաչափ գործողունները եղել են քաղաքացիների սադրիչ պահվածքին ի պատասխան։ Կան դեպքեր, երբ ասեղով ծակում են ոստիկաններին»,-նշեց Ֆիդանյանը՝ հավելելով, որ անընդունելի է, երբ Ֆրանսիայի հրապարակում ոստիկանների նկարով «պատ» է տեղակայվել։