Իմ և Տարոն Մարգարյանի նկատմամբ ապօրինի քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Facebook-յան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Գործը պայմանավորված է այն հանգամանքով, թե իբր հավաքի մասնակիցներին ես և Տարոն Մարգարյանը գումարներ ենք բաժանել։ Արմավիրի մարզում մայիսի 6-ին քրգործ է հարուցվել»,-հայտնել է Մինասյանը։
Ըստ Մինասյանը՝ սա իշխանությունների կողմից կոնկրետ հանձնարարական է։
«Երկրորդ դրվագն այն է, որ մեր երկու ընկերներին այսօր առավոտյան առևագնվել են։ «Անհասկանալի ձևով, անհասկանալի ուղղությամբ տարվել են ԱԱԾ -ի կողմից։ Խոսքը Սևադա Ղուկասյանի և Ալեքսան Ասատրյանի մասին է։ Հաջորդ դրվագը կապված է Դրո Բազիկյանին բերման ենթարկելու հետ։