ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դիմում է ուղարկել Քրեական վերաքննիչ դատարանի նախագահին։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում` հրապարակելով դիմումը։
Փաստաբանը դժգոհություն է հայտնել, որ դատական գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրով Աղվան Հովսեփյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը վերցվել է Արշակ Վարդանյանից և մայիսի 20-ին մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։
«Խնդրում եմ տրամադրել համապատասխան ապացույց, որ նշված գործը դատավոր Ռուբիկ Մխիթարյանին մակագրելիս պահպանվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգը (մակագրությունը կատարվել է ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության),– իր դիմումի մեջ նշել է Երեմ Սարգսյանը։
Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացումն օրինականացնելու համար: