Մոսկվայի կենտրոնում գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:
«Հարցաքննության ընթացքում երիտասարդը խոստովանել է իր մեղքը և մանրամասնորեն ցուցմունք տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը», – ասել է Իվանովան:
Խամովնիչիի դատարանը հունիսի 4-ին կքննարկի նրան կալանավորելու հարցը։
Հինգշաբթի երեկոյան Կոմսոմոլսկայա Պրոսպեկտի 5/2 հասցեում մեղադրյալը կրակել է 62-ամյա գործարար Հովհաննես Քամարյանի վրա, որը Հայաստանի պահանջով հետախուզման մեջ էր գտնվում: Վերջինս մեղադրվում էր սպանության փորձ կազմակերպելու մեջ։ ТАСС-ի աղբյուրի տվյալներով ՝ ապրիլի 7-ին Քամարյանը ձերբակալվել էր, բայց քանի որ ՌԴ քաղաքացիություն ունի և չի կարող արտահանձնվել, ազատ էր արձակվել: