Հունիսի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղեկություն է փոխանցվել, որ խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածերի պահման վայր տեղափոխված Տիգրան Խաչատրյանի մարմնի զննությամբ՝ մեջքին, որովայնին, կրծքավանդակին և բազուկներին հայտնաբերվել են կապտուկներ։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին է, կապտուկների հայտնաբերման փաստով էլ նյութեր են նախապատրաստվում։