ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Այս մասին ՔԿ-ից։
Պարզվել է, որ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, որի կազմում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական նպատակով, կատարել են ուրիշի գույքի հափշտակություններ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի անդամները, նյութական օգուտներ ստանալու նպատակով, հիմնականում թիրախավորելով ՀՀ մարզերի բնակիչներին, մանրակրկիտ պլանավորել են հափշտակությունների կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել են դերաբաշխում և վստահություն ձեռք բերելով տուժողների մոտ, մոլորության մեջ գցելով՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր հանդիսացող կեղծ «EURO» թղթադրամներ:
Պարզվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամներից 22-ամյա աղջիկը, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի:
Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18.100.000 ՀՀ դրամ գումար:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: