ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը «Հանրային» հ/ը եթերում պարզաբանել է սկանդալային ձայնագրության մանրամասները։
«Հրապարակված ձայնագրությունը ծաղկաքաղ է արված։ Երբ ես մտաբերում եմ թեմաները, ապա այդ թեմաները բացարձակապես ձեռնտու չեն Վարդազարյանին։ Եթե ձայնագրությունն ամբողջական հրապարակվի, ապա դա իր համար լուրջ հետևանքներ կունենա» , – նշեց նա։
Ըստ Ջհանգիրյանի՝ հետպատերազմյա շրջանում, երբ Կառավարությունում, ԱԺ-ում անկարգություններ են եղել, այդ գործերով պատժվողներ չեն եղել։
«Ակնհայտ էր, որ մեր դատական համակարգը խրված էր քաղաքական գործունեության մեջ։ Դա կատարվում էր Վարդազարյանի պաշտովարման շրջանում, և ինքը չի միջամտել այդ գործընթացներին»,-նշեց նա։